ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհամբերությամբ առաջընթաց են սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Նյու Յորքում ավարտվել է Ղարաբաղի  հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հիմնական հարցերում առաջընթացի»,– գրել է դիվանագետը։

Նշենք, որ հանդիպումները կայացել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։