Alfa Romeo-ն պլանավորում է 2020 թվականին էականորեն ընդլայնել մոդելի շարքը, հայտնում է Autonews-ը: Ընկերության առաջին նորույթն է լինելու միջին չափի քրոսովերը: Այն կներկայացվի այս տարվա նոկեմբերին Լոս Անջելեսի մոտոր-շոուում:

2017-ից մինչեւ 2020 թվականը Alfa Romeo-ն կթողարկի մեծ սեդան, որից հետո կկայանա եւս մեկ քրոսովերի դեբյուտ: Ավելի ուշ կներկայացվեն նոր սպորտքար եւ հեչբեք: Վերջինի դեպքում խոսքը, հավանաբար, նոր սերնդի Giulietta-ի մասին է:

Սեպտեմբերին Alfa Romeo Stelvio քրոսովերի սերիական տարբերակը պատահաբար հայտնվել էր Քասինո քաղաքի գործարանում նկարահանված հոլովակում: Ավտոմեքենան կադրում է հայտնվում ընդամենը մի քանի վայրկյան եւ ներկայացված է գործնականում առանց քողարկման: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում՝ Fiat Chrysler Automobiles (FCA)-ի պաշտոնական ալիքում, սակայն հետո ջնջվել է:

Մոդելը կպատրաստվի Giorgio-ի հիմքով, ինչպես եւ Alfa Romeo Giulia-ի նոր սեդանը: Մեքենայի բազային տարբերակը կունենա հետին հաղորդակ, որը հասանելի կլինի բոլոր անիվներին: Մեքենան կունենա 2,9 լիտր երկտուրբինային V6 շարժիչ՝ 510 ձիաուժ հզորությամբ: