Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Նյու Յորքում հերթական հանդիպումն են անցկացնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս հանդիպումը տեղի է ունենում Lotte New York Palace հյուրանոցում անցկացվելիք Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստի նախաշեմին:

Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ծրագրում են կենտրոնանալ Սիրիայում ստեղծված իրադրության եւ այդ երկրի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ: