Շանհայի ավտոշուի շրջանակում տեղի է ունեցել վեցերորդ սերնդի  Chevrolet Camaro-ի ցուցադրություն: Հայտնի է, որ չինական ավտոշուկայում նորույթը կառաջարկվի շարժիչի միայն մեկ տեսակով` չորսգլանանի ուժային սարքով, որը մինչեւ  271 ձիաուժ հզորություն ունի, հայտնում է  Informing-ը: 

Աշխարհի այլ երկրներում նոր Chevrolet Camaro-ն կիրացվի լիովին այլ կոմպլեկտավորմամբ: Այն զինված կլինի 2 լիտրանոց շարժիչով, ութաստիճանանի փոխանցման տուփով եւ  Drive Mode Selector ժամանակակից համակարգով: Մեքենան մինչեւ 100 կմ/ժ արագություն կկարողանա զարգացնել 6 վայրկյանում: Chevrolet Camaro-ի նոր սերնդի արժեքն առայժմ չի հայտարարվել: