«Սասնա ծռեր» խմբի անդամներ Տիգրան Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունն այսօր` սեպտեմբերի 24-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ նախաքննական մարմինը նրան անազատության մեջ պահելու ստանդարտ հիմնավորումներ է ներկայացրել: Փաստաբանը նաեւ գրավի դիմաց Տիգրան Մանուկյանին ազատելու միջնորդություն է ներակայցրել, որը դատարանը նույնպես մերժել է:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դատարանի դիմաց են հավաքվել «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներն ու աջակիցները:
Արամ Մանուկյանին եւ Մխիթար Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):





























