Փարիզի ավտոսրահում կայացել է Porsche Panamera-ի  հիբրիդային տարբերակի՝  4 E-Hybrid-ի եւ 911 մրցարշավային մոդելի ցուցադրությունը, հայտնում է Lenta-ն:

Նոր գրան տուրիզմոյի առանձնահատկությունը հիբրիդային կցորդի եւ լյուքս դասի մարզական դինամիկայի ու հարմարավետության միավորումն է:  Panamera 4 E-Hybrid-ն ունի 2 շարժիչ՝ 2.9 լ ծավալով բենզինի եւ էլեկտրական: Դրանք 462 ձիաուժ արագություն են զարգացնում:

Ի տարբերություն հիբրիդի՝ Porsche 911 GT3 Cup-ը նախատեսված է բացառապես մրցարշավների համար: