Էլեկտրոմոբիլներ արտադրող Tesla ընկերությունը 2016 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում 24․5 հազար մեքենա է վաճառել։ Դա կրկնակի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Այդ ժամանակահատվածում ընկերությունը վաճառքի է դրել S մոդելի (սեդան) 15․8 հազար ավտոմեքենա ու X մոդելի (քրոսօվեր) 8․7 հազար մեքենա։
2016-ի երկրորդ եռամսյակի համեմատ վաճառքն աճել է 70 տոկոսով։ Ընկերությունում նաեւ հաստատել են, որ առաջվա պես ծրագրում են այս տարի 50 հազար ավտոմեքենա արտադրել։
Եռամսյակային արդյունքները վկայում են այն մասին, որ ընկերության վաճառքի ցուցանիշների վրա չի ազդել ավտոպիլոտով երթեւեկող Tesla–ի մասնակցությամբ առաջին մահացու վթարը։
Հունիսին Ֆլորիդայում Tesla –ի մեքենաներից մեկի էլեկտրոնիկան խափանվել էր ու մեքենան խաչմերուկում բախվել է բեռնատարի։ Վարորդը տեղում մահացել էր։
«Ավտոպիլոտ» գործառույթը դեռ թույլ չի տալիս առանց վարորդի լիարժեք կառավարել մեքենան։ Այս պահին նման գործառույթ ունեցող Tesla –ն կարող է ինքնուրույն շարքից շարք տեղափոխվել ու արձագանքել ճանապարհին իրավիճակի փոփոխությանը։
Օգոստոսին Tesla–ն հայտնել էր, որ արդեն 13-րդ եռամսյակն է հաջորդաբար կորոստ է կրել, որը 293 մլն դոլար էր կազմել։ Հաշվետու ժամանակաշրջանում վաճառքը կազմել էր 1․3 մլրդ դոլար։





























