Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղից ստացվել էր անտառախախտման արձանագրություն, որ անտառտնտեսության Վահագնի գյուղի անտառպետության թիվ 7 պահաբաժնում անտառտնտեսության աշխատակիցների կատարած ստուգմամբ, հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 101 հատ տարբեր տեսակի եւ տրամաչափի ծառերի կոճղեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 15-ին պարզվել է, որ այս տրվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 31-ամյա Նվեր Ա.-ն, 21-ամյա Բաբկեն Ա.-ն եւ 21-ամյա Արտակ Ղ.-ն, նշված պահաբաժնից, բենզասղոցի գործադրմամբ, օրական հատել են 2-ից 3 ծառ: Փայտանյութի մի մասը Նվեր Ա.-ն վաճառել է, մյուս մասը` թողել անտառում:

Երեքն էլ ստորագրությամբ բաց են թողնվել: Կատարվում է նախաքննություն: