Hyundai-ն Փարիզի ավտոսրահում ներկայացրել է RN30-ի կոնցեպտը: Երրորդ սերնդի i30-ի հիման վրա ստեղծված նորույթն արշավային մեքենայի արտաքին ունի:

Hyundai RN30-ը լայն անվահեծեր ունի, ագրեսիվ դիզայն, բարձրացվող դռներ: Այս մասին գրում է Аutosway-ը:

Մեքենան նաեւ 2 լիտր ծավալով 380 ձիաուժ հզորությամբ բենզինե տուրբոշարժիչ եւ ռոբոտացված փոխանցման տուփ ունի: