Գերմանական Porsche-ն հանրությանն է ներկայացրել երկրորդ սերնդի Panamera-ն, որը ստեղծվել է MSB հարթակի վրա: Նորացված մոդելը Sport Turismo անվանումն է ստացել եւ կցուցադրվի 2017 թվականի Ժնեւի ավտոսրահում: Այս մասին գրում է Oane-ն:

Մոդելի նախնական հայեցակարգը ներկայացվել էր դեռեւս 2012 թվականին, սակայն ավելի ուշ այն շարունակել է Porsche Panamera շարքը: Հյուսիսային Ամերիկայում Porsche ընկերության ղեկավար Կլաուս Զելմերը խոստովանել է, որ նշված մեքենան առավել պահանջված է ամերիկյան ավտոսիրողների շրջանում:

Ընկերության ղեկավարներից մեկի խոսքով՝ MSB հարթակը որոշակի ընդհանրություններ ունի գերմանական VW Group-ի մոդելների հետ, նկատի ունենալով Audi A9 Coupe-ն: