Ռուսաստանցի երգիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել էր հոկտեմբերի 18-ին Աստանայում հոգեւոր մշակույթի ֆորումի հենց բեմից: Այսօր` հոկտեմբերի 19-ին նա պատրաստվում է նոր համերգ տալ:

Բժիշկների հաղորդմամբ` Աստանա ժամանելուց առաջ հայտնի երգիչը մի քանի օր իրեն վատ է զգացել թունավորման պատճառով:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Կոբզոնը կորցրել է գիտակցությունը հենց բեմի վրա: Աստանայում, հոգեւոր մշակույթի համաշխարհային ֆորումի շրջանակներում տեղի ունեցած համերգի ժամանակ 73-ամյա երգիչը վատ է զգացել: Նրա համար «շտապօգնություն» են կանչել: Բժիշկների գալուց հետո Կոբզոնը ցանկացել է շարունակել ելույթը, սակայն չի կարողացել դա անել, քանի որ նորից բժիշկների օգնության կարիքն է զգացել: