Թուրքիան պատրաստվում է դուրս գալ «Կրեատիվ Եվրոպա» ծրագրից, որն իրականացնում է Եվրամիությունը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ տվյալ որոշումն ընդունվել է ի պատասխան Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգների, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ աջակցվում էին «Կրեատիվ Եվրոպա» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է Variety-ն:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել Թուրքիայի այս որոշման եւ այն փաստի հետ կապված, որ Թուրքիայի ներկայացուցիչները կզրկվեն ԵՄ իրենց գործընկերների հետ համագործակցելու հնարավորությունից:

«Կրեատիվ Եվրոպան» Եվրամիության ծրագիրն է, որն ուղղված է մշակութային, կրեատիվ եւ ձայնատեսողական հատվածների աջակցությանը: 2014 թվականից մինչեւ 2020 թվականը եվրոպական նախագծերի աջակցման համար նախատեսվում է 1,46 մլն եվրո հատկացնել: Այդ նախագծերը հնարավորություն են ընձեռում ճանապարհորդելու, նոր լսարան ձեռք բերելու, գործնական հմտությունների փոխանակում կատարելու եւ կատարելագործվելու: