Mazda ընկերությունը հաղորդել է MX-5 RF մոդելի սերիական արտադրություն սկսելու մասին: Ճապոնական ավտոարտադրողի նորույթը թողարկվելու է Հիրոսիմայի ձեռնարկությունում:
Ըստ Аutorating-ի՝ մեքենաների առաջին խմբաքանակը նախատեսված է եվրոպական եւ հյուսիսամերիկյան շուկաների համար, որտեղ ավտոմեքենաները կհայտնվեն 2017 թվականի սկզբին:
MX-5-ի արտադրության ծավալները 2016 թվականի ապրիլի 22-ին հասել էին միլիոնի շեմին: Իր գոյության ընթացքում մոդելն ամբողջ աշխարհում ավելի քան 280 պարգեւի է արժանացել:




























