«Մեթյու» փոթորիկը զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել: Այն անցնել է Հաիթիով եւ Կուբայով ու մոտենում է Բահամյան կղզիներին: Փոթորիկը «չափազանց վտանգավոր» են կոչել՝ նշելով, որ այն ուժը կպահպանի առնվազն մինչեւ հոկտեմբերի 5-ի երեկոյան:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Հաիթիի ափերին հարվածելուց հետո փոթորիկը փոքր-ինչ կորցրել է ուժը. հիմա քամու արագությունը շուրջ 200 կմ/ժ է կազմում: Սակայն սպասվում է, որ Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափերին մոտենալուն զուգահեռ նորից թափ կառնի:
Փոթորկի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել Հաիթիում եւ Դոմինիկյան Հանրապետոությունում: Ավելի ուշ այն կհասնի ԱՄՆ-ի արեւելյան ափերին:
Հոկտեմբերի 4-ին 230 կմ/ժ արագությամբ քամիներով եւ հորդառատ անձրեւներով Հաիթի հասնելուց հետո «Մեթյու» փոթորկին չորրորդ աստիճան էր տրվել: Նման ուժգնությամբ փոթորիկ Հաիթիում գրանցվել է 52 տարվա ընթացքում առաջին անգամ:




























