Լեհաստանի կառավարությունը չի սատարի Եվրամիության կողմից քննադատության արժանացած աբորտների լիարժեք արգելքը, որի հնարավոր ներդրման դեմ բողոքում էր երկրի քաղաքացիների մի մասը: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Յարոսլավ Գովինը:

Նրա խոսքով՝ որոշման վրա ազդել են այն կանանց ելույթները, որոնք ամիսներ շարունակ պարբերաբար ակցիաներ էին անցկացնում: «Ցույցերը մեզ ստիպեցին մտորել եւ սովորեցրին համակերպվել»,- հայտարարել է նախարարը:

Հոկտեմբերի 3-ին Վարշավայի կենտրոնում սեւազգեստ կանանց ակցիա էր անցկացվել՝ «Սեւ երկուշաբթի» կարգախոսով: