Հետաքննությունների դաշային բյուրոն ձերբակալել է Ազգային անվտանգության գործակալության աշխատակցի՝ գաղտնի ծածկագրերի գողության կասկածանքով, որոնք նախատեսված էին օտար պետությունների համակարգչային ցանցերը կոտրելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների եւ հետախուզության բարձրաստիճան աշխատակիցներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածն աշխատել է Booz Allen Hamilton քոնսալթինգային ընկերությունում, որի աշխատակիցն է նախկինում եղել նաեւ Էդվարդ Սնոուդենը: Համակարգչային գաղտնի ծածկագրերը ստեղծվել էին Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի կառավարությունների ցանցերը կոտրելու համար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունից հաստատել են կալանավորման փաստը: Գաղտնի տեղեկությունների գողության մեջ կասկածվողը Մերիլենդի բնակիչ 51-ամյա Հարոլդ Թոմաս Մարթինն է: Նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում պետական ունեցվածքի հափշտակության համար եւ մեկ տարի՝ գաղտնի տեղեկությունների ապօրինի մեքենայության համար: