ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Հորդանան գետի Արեւմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու՝ Իսրայելի ծրագրերը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ այդ քայլը խափանում է անվտանգության ոլորտում Իսրայելի երկարաժամկետ շահերն ու պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա խոսքով՝ անհանգստանում է այն փաստը, որ Իսրայելը մտադիր է նման որոշում ընդունել ԱՄՆ-ի հետ ռազմական օգնության մասին համաձայնագրի կնքումից կարճ ժամանակ անց:

«Իսրայելցիներն ի վերջո պետք է ընտրություն կատարեն բնակավայրերի ընդլայնման եւ երկու պետությունների խաղաղ գոյակցության հնարավորության պահպանման միջեւ»,- նշել է դիվանագետը: