ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը պատրաստել է ազգային ռազմավարության նոր տարբերակը, ինչպես նաեւ սահմանել է երկրի համար գլխավոր սպառնալիքները։ Այս մասին ասել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի հանձնաժողովի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, գրում է Informing–ը։
«Այսօրվա դրությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համաշխարհային կարգն ապահովող ինստիտուտներն ու կառույցներն ուժի մեջ են մնում, սակայն մենք ամեն դեպքում բախվում ենք մեզ մարտահրավեր նետող ուժերի»,– ասել է նա։
Ընդ որում, Ջոզեֆ Դանֆորդը պարզաբանել է, որ ԱՄՆ–ի համար գլխավոր մարտահրավեր է մնում Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան։




























