Ամերիկյան Rockstar Garage ատելիեն առանձնահատուկ Hyundai Santa Fe քրոսովեր կստեղծի, որը հագեցած կլինի ազոտային օքսիդի ներարկման համակարգով:
Ըստ Motor-ի՝ «լիցքավորված» մոդելի շնորհանդեսը կկայանա SEMA շոուի ժամանակ: Նորույթի հիմքում 3.3 լիտր ծավալով 290 ձիաուժ հզորությամբ սովորական Santa Fe-ն կլինի: Մեքենայի դիզայնը որոշակի փոփոխությունների կենթարկվի:
Ամենամյա SEMA շոուն անցկացվելու է նոյեմբերի 1-4-ին, Լաս Վեգասում:





























