Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասին տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի հետազոտություն անցնելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Աբբասին Ռամալա քաղաքի հիվանդանոց են տեղափոխել, քանի որ իրեն «հոգնած» է զգացել: