Interbrand-ի հետազոտության արդյունքում Toyota ընկերությունը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշը: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Վարկանիշում Toyota-ն զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 53.5 մլրդ դոլար արժողությամբ (+9%), առաջ անցնելով Mercedes-Benz-ից, որը 9-րդ տեղում է (43.4 մլրդ դոլար, +18%) եւ BMW-ից, որն էլ 11-րդ հորիզոնականում է (41.5 մլրդ դոլար, +12%):
Ավտոարտադրողներից աշխարհի ամենաթանկ 100 ապրանքանիշերից են նաեւ Honda-ն, Ford-ը, Hyundai-ն, Audi-ն, Volkswagen-ը, Nissan-ը, Porsche-ն, KIA-ն, Land Rover-ը, MINI-ն եւ Tesla-ն: Վերջինն առաջին անգամ է հայտնվել ցուցակում՝ զբաղեցնելով 100-րդ հորիզոնականը:




























