Հայաստանն այն քիչ երկրների թվում է, որը դատավորների նշանակման գործընթացում հետեւում է գենդերային հավասարակշռության սկզբունքին: Այս մասին ասված է Եվրախորհրդի արդարադատության արդյունավետության հարցերի եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) զեկույցում:
Միայն Հայաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Դանիան, Գերմանիան, Չեռնոգորիան, Նորվեգիան ու Բրիտանիան եւ Ուելսն են այդ առումով հատուկ կանոններ կիրառում: Օրինակ՝ Հայաստանում, ըստ զեկույցի, դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս տղամարդկանց եւ կանանց հարաբերակցությունը պետք է մեկ սեռի ներկայացուցչի համար 25%-ից ոչ պակաս լինի:
Իրականում Հայաստանում դատավորների 77%-ը տղամարդիկ են, իսկ կանայք միայն 23%-ն են կազմում: Տղամարդ դատավորների մասնաբաժինը 49%-ով ավելին է, քան Եվրոպայում:




























