Նյու Յորքում Մանհեթենյան կամրջից կախել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը, որի վրա գրված է «Խաղաղաստեղծ»։ 6 մ լայնության ու 9 մ երկարության պաստառի վրա, որը անհայտ անձինք կախել են Մանհեթենն ու Բրուքլինը իրար միացնող կամրջից, Պուտինը պատկերված է ՌԴ դրոշի ֆոնին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»
Պաստառի լուսանկարները անմիջապես տարածվել են սոցցանցերով։ Ոստիկանությունը պաստառը հանել է դրա մասին հաղորդում ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Որեւէ մեկին չեն ձերբակալել, սակայն ոստիկանները հիմա ուսումնասիրում են կամրջի վրա ու դրա շուրջ տեղակայված տեսահսկման խիցկների տեսագրությունները՝ փորձելով պարզել, թե ով է կախել պաստառը։




























