Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բյոն Սեն աշխարհի պետություններին կոչ է արել ավելի ակտիվ դիվանագիտական քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ, ընդհուպ մինչեւ Փհենյանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում կամ դրանց մակարդակի նվազեցում, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։

Գործակալության հետ զրույցում նախարարն ասել է, որ ժամանակն է ավելի ագրեսիվ միջոցների դիմել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերություններում եւ վկայակոչել է ՄԱԿ կանոնադրության 41–րդ հոդվածը, որում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ որոշումները կատարելու համար այս կամ այն պետության դեմ կարող եմ կիրառել տնտեսական կապերի, երկաթուղային, ծովային, օդային, փոստային եւ հաղորդակցման այլ միջոցների ամբողջական կամ մասնակի խզում կամ դիվանագիտական հարաբերությունների կասեցում։