ԱՄՆ Մինեսոտայի նահանգում ուղղաթիռի վթարից մի քանի մարդ է զոհվել։ Զոհերի կոնկրետ թիվը դեռ հայտնի չէ։ Star Tribune–ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Լինո Լեյքս քաղաքի ծայրամասում։
Ուղղաթիռի կործանման պատճառներն անհայտ են, սակայն վթարից ծագած հրդեհը գրեթե ամբողջովին ոչնչացրել է այն։




























