Գերմանիայում 284 158 փախստականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Inpol–ի գծով որպես վտարման որոշմամբ կալանքի ենթակա անձինք։ Այս մասին հայտնում է HR-info ռադիոկայանը՝ վկայակոչելով Քրեական գործերով դաշնային գերատեսչության՝ սեպտեմբերի 1-ին հրապարակած տվյալները։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ, 2015-ի հետ համեմատած, գրանցվել է 140–տոկոսանոց աճ։
Այդ ներգաղթյալների նկատմամաբ հետախուզում է հայտարարվել Գերմանիայի տարածքում գտնվելու մասին օրենքի հիման վրա։ Այդ օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին կարող է հետախուզման մեջ հայտնվել, եթե Գերմանիայի իշխանություններն ի վիճակի չեն պարզել նրա գտնվելու վայրը, եւ այդ մարդը պետք է լքի Գերմանիայի սահմանները։




























