Չինաստանի Հեբեյ նահանգում հնագետները հայտնաբերել են երեխաների գերեզմաններ։ 113 գերեզմաններից 107-ում երեխաներ են թաղված եղել, հայտնում է «Սինհուա»–ն։

Գիտնականները նշում են, որ գերեզմանները պատկանում են Պատերազմող թագավորությունների դարաշրջանին (մ.թ.ա. 475-221 թթ.)։ Հանգուցյալների դիափոշին եղել է կավե անոթներում։

Հնագետներին հաջողվել է ուսումնասիրել գերեզմանների միայն մի մասը, քանի որ 2000 տարվա ընթացքում դրանք բավականին տուժել էին հիմնականում գետի հունը փոխվելու եւ այլ բնական գործոնների հետեւանքով։