Շատերն են սիրում երկար աշխատանքային օրվանից հետո երեկոյան գինի վայելել: Սակայն այդ հաճույքն առավոտյան հաճախ փոխարինվում է տանջալից գլխացավերով եւ ընդհանուր թուլությամբ:
Ըստ Kedem-ի՝ այդ խնդիրը լուծելու համար ամերիկյան Purewine ընկերությունը միջոց է ստեղծել, որը թույլ է տալիս գինի վայելել՝ առանց հետագա հետեւանքների: Մասնագետները «հրաշագործ փայտիկներ» են ստեղծել, որոնք նման են պլաստիկե բռնակով թեյի փաթեթների: Դրանք թույլ են տալիս կանխել գլխացավը:
Անհրաժեշտ է գինին խմելուց 3-4 րոպե առաջ այդ փայտիկները գավաթի մեջ դնել: Դրանք նվազեցնում են հիստամինի եւ սուլֆիտների մակարդակն ու վերացնում գինու բացասական հետեւանքները: Ութ փայտիկից բաղկացած տուփը 18 դոլար արժե:




























