Եվ այսպես մարդը որոշել է սպորտով զբաղվել, նիհարել ու միշտ լավ մարզավիճակում լինել։ Բայց մոտ կես տարի հետո պարապմունքների հաճախությունը նվազում է, իսկ հետո դրանք առհասարակ դադարում են։ Ավաղ սա շատ տարածված իրավիճակ է, հայտնում է Planet-today–ը։
Ինչպես անել, որ մոտիվացիան չանհետանա։ Այս հարցի շուրջ իրենց խորհուրդն են հայտնել Բեռլինի Գումբոլդտի անվան համալսարանի գիտնականները։
Իրենց անցկացրած հետազոտության արդյունքում նրանք պարզել են, որ սպորտով զբաղվում են այն մարդիկ, որոնք պարապմունքներից բավականություն են ստանում։ Իսկ այդ բավականությունը պայմանավորված է չորս գործոններով՝ կոմպետենտության զգացում, շփում շրջապատի հետ, նոր զգացողությունների բացահայտում ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Կոմպետենտությունը, այսինքն հաղթանակի, ինչ -որ բանի լավ տիրապետելու զգացողությունը մարդկանց ամենամեծ բավականությունն է պատճառում։ Շրջապատի հետ շփումը թույլ է տալիս թե ընկերների հետ զրուցել, թե մասնակցել թիմային խաղերի։
Իսկ մյուս երկու գործոնների հարցում ամեն ինչ հասկանալի է, այսինքն նոր զգացողությունները ինքնին հաճելի են, իսկ ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս շեղվել խնդիրներից ու ապրումներից։ Եվ դրանից հետեւում է, որ պետք է պարզապես գտնել այն սպորտը, որը ապահավում է այս բոլոր չորս զգացողությունները։ Այդ դեպքում սպորտով զբաղվելու ձեր մոտիվացիան երբեք չի սպառվի։




























