ՃՈ երթեւեկության կանոնների խախտումով սկանդալային հայտնի Մառա Բաղդասարյանը, որը խոշոր գործարարի դուստր է, ֆեյսբուքյան էջում իր սրընթաց երթեւեկությունից կարճ տեսանյութ է տեղադրել, հայտնում է Gazeta–ն։
Դատելով հրապարակումից՝ այն նկարահանվել է հոկտեմբերի 2-ին Կուտուզովի պողոտայում։ «Երբ շատ ես շտապում» կոչվող տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բաղդասարյանը մեծ արագությամբ ընթանում պողոտայով։ Աղջիկը Mercedes-Benz S-Class Coupe–ի ղեկին է, որն ընթանում է 162 կմ/ժ արագությամբ։




























