Հույն ավիակարգավարները կիրակիից սկսած չորս 24-ժամյա գործադուլ կանցկացնեն՝ ի նշան քաղավիացիայի ծառայության բարեփոխումների դեմ բողոքի: Բոլոր օդանավակայանները փակ կլինեն:
«Կարգավորները գործադուլ կանեն հոկտեմբերի 9-ին եւ 10-ին (կիրակի եւ երկուշաբթի), ինչպես նաեւ հոկտեմբերի 12-ին եւ 13-ին (չորեքշաբթի եւ հինգշաբթի), որեւէ թռիչք չի սպասարկվի: Աթենքի միջազգային օդանավակայանն այդ օրերին փակ կլինի: Ոչ մի չվերթ չի իրականացվի՝ ո՛չ ներքին, ո՛չ միջազգային»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է օդանավակայանի տեղեկատվական ծառայության աշխատակիցը:
Նա դժվարացել է նշել, թե քանի թռիչք է չեղարկվելու:




























