Բոննի համալսարանից Ֆրաուկ Սթեբների գլխավորած գիտնականների միջազգային խումբը Հնդկաստանում քարացած սաթի մեջ շուրջ 54 մլն տարեկան 0.9 մմ-անոց մժեղ են հայտնաբերել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Scientific Reports ամսագիրը:

Գիտնականներին գրավել է մժեղի թեւիկների առջեւի եզրի արտասովոր կառուցվածքը. դրանք փոքր մլակների որոշ տեսակներին բնորոշ «գրպանիկներ» ոյւնեն, ինչպես նաեւ հոտառության օրգաններ, որոնք, ինչպես նախկինում էր համարվում, ունեն միայն ժամանակակից թիթեռները:

Մասնագետները ենթադրում են, որ «գրպանիկները» հարկավոր էին ֆերոմոններ պահելու եւ տարածելու համար, որոնք օգտագործվում են սեռական զուգընկերների գրավելու համար:

Միջատը Camptopterohelea odora անվանումն է ստացել: