Ամերիկյան Յուտա նահանգի բնակչին ծննդատնից կնոջը դուրս գրելիս հաշիվ են ներկայացրել՝ իր նորածին երեխայի հետ շփվելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Buzzfeed-ը:
Հաշվի լուսանկարը հրապարակվել է Imgur-ում եւ երկու օրվա ընթացքում ավելի քան 5 մլն դիտում է ունեցել:
Ռայան Գրեսլին կեսարյան հատումից անմիջապես հետո գրկել է երեխային: Բուժքույրը նաեւ նորածնի եւ մոր առաջին լուսանկարն է արել:
Ըստ Daily Herald-ի՝ հիվանդանոցի ներկայացուցիչը պարզաբանել է, որ գումարը պահանջել են ոչ թե երեխային գրկելու, այլ լրացուցիչ խնամքի համար, որն անհրաժեշտ է եղել մեծահասակի մաշկի հետ նրա շփվելուց հետո:




























