Mitsubishi ընկերությունը հայտնել է նոր Outlander –ի արտադրության մեկնարկի մասին, որը հիմա,ի տարբերություն իր նախորդի, ունի հիբրիդային ուժային սարքավորում, հայտնում է tvoe-avto.com պորտալը։
Ավտոմեքենայի ուժային սարքավորումը կազմված է ներքին այրման 2․5 լ ծավալով շարժիչից, որը աշխատում է երեք էլեկտրաշարժիչների հետ համատեղ։ Նորացված Outlander –ում տեղադրված մարտկոցների կոմպլեկտը թույլ է տալիս ավտոմեքենային հաղթահարել 120 կմ հեռավորությունը մեկ էլեկտրաքարշակով։ Ընդ որում ընթացքի ընդհանուր հնարավորությունը 1200 կմ է։ Outlander -ի սալոնում սարքերի նոր պանել կա, նաեւ նոր գործառույթներ ու անվտանգության համակարգեր։




























