Գիտնականները պատմել են, որ սեքսուալ երեւակայությունները շեղում չեն եւ ժամանակ առ ժամանակ բոլոր մարդիկ դրանք ունենում են: Ըստ Informing-ի՝ նման եզրահանգման են եկել Վերմոնտի համալսարանի գիտաշխատողները, որոնք հարցում են անցկացրել 18-70 տարեկան երկու սեռի ներկայացուցիչ 350 կամավորների շրջանում:

Հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ կյանքում գոնե մեկ անգամ պատկերացրել է, թե ինչպես է դավաճանում զուգընկերոջը: Տղամարդկանց շրջանում նրանց թիվը 98% է կազմում, կանանց շրջանում՝ 80%: Գիտնականների խոսքով՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որպես կանոն, իրենց պատկերացնում են նախկինների գրկում:

Իսկ ահա տղամարդիկ հակված են իրենց երեւակայության մեջ կոպիտ սեքսի, բռնության եւ մի քանի զուգընկերուհու հետ կապի տեսարաններ պատկերել:

Հոգեբանների հետազոտության համաձայն՝ սեքսուալ երեւակայությունները նորմալ երեւույթ են, քանի որ օգնում են բազմազան դարձնել հարաբերությունները՝ թույլ չտալով, որ դրանք առօրյա փուլի անցնեն: