Ամերիկացի գիտնականները հարցումների արդյունքում պարզել են, որ մարդկանց կեսից ավելին մեքենայում սեքս է ունեցել: Ավելին՝ հարցվածների 14 տոկոսը կուսությունը կորցրել է հենց մեքենայում: Հարցվածների մեծ մասը դրական է վերաբերվում նման ռոմանտիկ արկածներին, հայտնում է Oane-ը:
Հարավային Դակոտայի համալսարանի հոգեբանները հարցում են անցկացրել 195 տղամարդու եւ 511 կնոջ շրջանում: Հարցումներից պարզվել է, որ նրանց 60 տոկոսը մեքենայում սեռական հարաբերությունների փորձ է ունեցել արդեն 17 տարեկանից սկսած:
Ընդհանուր առմամբ հենց տղամարդիկ են դրական վերաբերմունք հայտնել մեքենայում սեքսով զբաղվելուն: Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ սեռական ակտը տեւել է 15 րոպե, ոմանց մոտ դա տեւել է առնվազն 1 ժամ: