Բրազիլացի գիտնականի պահարանում 60 տարի առաջ հայտնաբերած հնագույն դինոզավրի ոսկորներ են գտել, որոնք մասնագետը չի կարողացել ուսումնասիրել, քանի որ համապատասխան ֆինանսավորում չի ստացել, հայտնում է Planet-Today-ը:
1953-ին հնէաբան Այավոր Լուելինի հայտնաբերած դինոզավրի մնացորդները պատկանում էին, ըստ երեւույթին, մինչ մեր օրերը հասած ամենախոշոր մողեսին:
Խոտակեր դինոզավրը, որը Austroposeidon magnificus տեսակի ներկայացուցիչ է եղել, համեմատաբար ցածրահասակ է եղել՝ 8 մետր, սակայն կենդանու երկարությունը հասել է 25 մետրի: Հսկա մողեսն ապրել է ժամանակակից Բրազիլիայի տարածքում մոտավորապես 66 մլն տարի առաջ:
Այժմ Լուելինի հայտնաբերած կմախքը վերջապես հանգամանորեն ուսումնասիրել են եւ հանել ցուցադրության Բրազիլիայի ազգային թանգարանում: