Volkswagen ընկերությունը ներկայացրել է Volkswagen I.D. էլեկտրամոբիլը։ Գերմանական ընկերության ղեկավարությունը վստահ է, որ այս նորույթը առաջին ծիծեռնակն է դառնալու ապրանքանիշի էլեկտրոմոբիլների նոր հավաքածուում։ Մշակողները նշում են, որ Volkswagen I.D–ն այն բազան է, որի վրա արտադրողը հիմնվելու է էլեկտրամոբիլ ստեղծելիս, հայտնում է Informing. –ը։
Էլեկտրական հեչբեկի չափերը մոտավորապես նույնն են, ինչ Golf-ի վերջին սերնդի մոդելինը։ Ընդ որում դրա սալոնի չափերը համադրելի են Volkswagen Passat–ի սալոնի հետ։ Ինչ վերաբերում է տեխնիկական հնարավորություններին, ապա ակնկալվում է, որ սերիական հեթչբեքը 170 ձիաուժ հզորության էլեկտրական շարժիչ կունենա։
Ապրանքանիշի ներկայացուցչի խոսքով սերիական տարբերակը ներառելու է բազմաթիվ նորարարական տեխնոլոգիաներ, որոնք ներկայացված են այս նախատիպում։




























