Վախն ու ագահությունը շատ հաճախ մարդկանց միջեւ համագործակցության խնդիրներ են առաջացնում: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի հոգեբանության եւ բժշկության համալսարանի գիտնականները: Նրանք կարծում են, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ հոգեբանական հատկություններ ունի, որոնք տարբեր իրավիճակներում դրսեւորվում են տարբեր կերպ, հայտնում է Dni24-ը:

Անհատականության ամենախնդրահարույց բնավորության գիծը վախն է: Հենց այդ պատճառով է մարդը դժվար որոշումներ կայացնում՝ վախենալով հետեւանքներից: Իրենց մտահղացման ձախողումից վախենալով՝ մարդիկ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, ինչի հետեւանքով ընդհանուր գործը տուժում է: 
Համագործակցության ամենակարեւոր կողմերից մեկն է նաեւ ագահությունը: Մարդկանց մեծ մասը, ֆինանսական բարեկեցության կամ իշխանության հասնելով, այլեւս չեն ուզում գործընկերների հետ կիսվել: Դրա արդյունքում երկու անհատների ընդհանուր գործը կարող է տապալվել: