Փոստի համաշխարհային օրը այն միջազգային տոներից մեկն է, որը նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում: Փոստի Համաշխարհային միության 14-րդ համագումարի որոշումով այն նշվում է ամեն տարի հոկտեմբերի 9-ին: 1874-ի այդ օրը ստեղծվել էր միությունը, 1874-ի հոկտեմբերի 9-ին Բեռնում 22 երկրների ներկայացուցիչները ստորագրել են Բեռնի պայմանագիրը, որով ստեղծվել է Գլխավոր փոստային միությունը, 1878-ին միությունը փոխել է իր անվանումը ու սկսել է կոչվել Փոստի համաշխարհային միություն՝ ՓՀՄ:
Այսօրվա դրությամբ ՓՀՄ-ի կազմում 192 երկիր կա: Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից սկսվում է Նամակի միջազգային շաբաթը, ՓՀՄ տվյալներով, միջազգային փոստը խոսում է իր հաճախորդների 6800 լեզուներով ու փոստի ֆիզիկական առաքման ամենամեծ ցանցն է աշխարհում: Այն նախատեսված է ապրանքների հուսալի, արդյունավետ ու էժան փոխադրումների ու գաղափարների փոխանակության համար:




























