Ավելի քան 600 մարդու մնացորդներ են գտել Մեքսիկայի Կոաուիլա նահանգում հայտնաբերված գաղտնի գերեզմանատեղիում: Այս մասին հայտնում է Uno TV-ն: Սան Պեդրոյի վարչատարածքում գերեզմանատեղին հայտնաբերել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք իրենք անհետ կորած մերձավորներին էին փնտրում:
Խմբի առաջնորդ Սիլվիա Օրտիսը հայտնել է, որ հայտնաբերված մասերը հետագա նույնականացման համար փոխանցել են իշխանություններին: Մեքսիկայի գխավոր դատախազության վարույթում իրականացվող հետաքննության վերաբերյալ դեռեւս ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել:
Կոաուիլա նահանգը թմրաշրջանառության վերահսկողության համար պայքարող հանցավոր խմբավորումների մշտական բախումների պատճառով երկար տարիներ դասվում էր անբարենպաստ շրջանների թվին: Պաշտոնական տվյալներով՝ նահանգի տարածքում գրեթե 1,8 հազար մարդ անհետ կորած է համարվում: Վերջին հինգ տարիների ընթացքում Կոաուիլայում գաղտնի հանրային գերեզմանատեղիներում հայտնաբերվել են 455 մարդու մնացորդներ:




























