Կանադացի գիտնականների խումբը, որը հետազոտություն է իրականացնում Օնտարիոյի Սեն Թոմաս սառցադաշտում, սենսացիոն բացահայտում է կատարել: Պարզվել է, որ հայտնաբերած երկնաքարի բեկորների մեջ նախկինում անհայտ կենդանի մանրէներ են եղել: Եթե հետազոտության արդյունքները հաստատվեն, ապա մանրէները կդառնան արտաերկրային կյանքի գոյության ապացույց: Այս մասին հայտնում է Discover24-ը:
Երկնաքարերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Փիթեր Բրաունը նշել է, որ երկնաքարն առաջին անգամ հայտնաբերվել է ընթացիկ տարվա մարտին: Այն ընկնելու պահին գրանցել են Հարավային Օնտարիոյում տեղակայված տեսախցիկները: Փիթերը եւ նրա գործընկերները զբաղվել են երկնային մարմնի բեկորների վերականգնմամբ: Նախնական անալիզով պարզվել է, որ երկնաքարը պարունակում է նախկինում անհայտ կենսաձեւեր:
Գիտնականները հայտնաբերել են, որ երկնաքարի բեկորների վրա նկատելի են արտասովոր ակոսներ: Նրանք ենթադրել են, որ այդ հետքերը մանրէների են պատկանում, որոնք ոչնչացել են միլիոնավոր տարիներ առաջ: Այդպիսի գտածո է հայտնաբերվել Մարսի մակերեւույթին:




























