Բրիտանացի գիտնականները, հետազոտելով կենդանիների վարքագծի մոդելը, այն եզրակացության են հանգել, որ որոշ տեսակներ մարդկանցից սովորել են մարմնի լեզուն: Այս մասին հայտնում է Informing-ը՝ վկայակոչելով Biology Letters-ը:

Լոնդոնի համալսարանի աշխատակիցների հետազոտությամբ պարզվել է, որ կենդանիների մեծ մասը հավատով է վերաբերվում մարդկանց: Նրանք մարդկանց մեջ սպառնալիք չեն տեսնում, այդ պատճառով հաճախ մարդկանց բարեկամաբար են տրամադրված:

Փորձ իականացնելով 34 ոչխարի մասնակցությամբ՝ գիտնականները պարզել են, որ ոչխարները մարդկանց վստահում են: Փորձի ընթացքում նրանց կերակուր են առաջարկել, որն արկղի մեջ էր դրված: Եթե կենդանին չէր կարողանում կերակուրին հասնել, ապա մարդու օգնությանն էր սպասում: Շփվելիս ոչխարները նայում են մարդկանց հատկապես աչքերին՝ ասես հայացքով փորձելով փոխանցել այն, ինչ կցանկանային «ասել», նշում են հետազոտողները:

Փորձի հեղինակների խոսքով՝ ոչխարների մարմնի լեզուն շատ է տարբերվում գյուղատնտեսական եւ տնային այլ կենդանիների մարմնի լեզվից: Գիտնականները ոչխարների պահվածքը համեմատել են շների, ձիերի եւ կատուների պահվածքի հետ: Ձիերն ու շները մարդու աչքերի մեջ են նայում, երբ նրանց ինչ-որ բան է պետք: Ինչպես նշել են մասնագետները, կատուների պահվածքը տարբերվում է ձեռնասուն դարձած այլ  կենդանիների պահվածքից, քանի որ կատուները երբեք մարդու հետ համատեղ գործունեությամբ չեն զբաղվել: