Օրհուսի համալսարանի մասնագետները բակտերիա են հայտնաբերել, որը կարող է օգնել կասեցնելու մեր մոլորակի կլիմայի փոփոխությունները: Ներկայումս հետազոտողներն ուսումնասիրում են այն մեխանիզմը, որի օգնությամբ բակտերիան կարող է ազդել կլիմայի վրա: Հաղորդվում է, որ եթե հաջողվի բացահայտել այդ բակտերիայի աշխատանքը, ապա դա կլիմայագետներին եւ կենսաբաններին կօգնի հարստացնել ծովի կենդանական ու բուսական աշխարհը, նաեւ կօգնի փոխել կլիման: Այս մասին հայտնում է Planet-Today-ը:

Փորձառու կենսաբան Բո Թանդրուփի ղեկավարած գիտական խումբը ուսումնասիրել է համաշխարհային օվկիանոսի տարբեր գոտիները, որտեղ թթվածնի մակարդակը նվազագույն է: Փորձերի ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված բակտերիան ընդունակ է այդպիսի գոտիներում պահպանել ամբողջ էկոհամակարգի կյանքի մակարդակը:

Այն ընդունակ է կարգավորելու թթվածնի պարունակությունը, ինչով եւ ներգործում է ջրում ածխաթթվի պարունակության մակարդակի վրա: Այս բացահայտումը ինչ-որ տեղ զարմացրել է գիտնականներին, եւ նրանք շարունակում են այդ բակտերիայի բացահայտման աշխատանքները: