Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նավթի պահանջարկն աճում է, բայց այն ավելի մեծ քանակով է շուկա մատակարարվում: Այս մասին հայտնում է USA Today-ը:

Այն, որ նավթի արդյունահանումը մեծանում է՝ վկայում է պաշարների աննախադեպ աճը: Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ի պաշարները կազմել են 502,7 մլն բարել կամ անցյա տարվա համեմատ՝ 45 մլն-ով ավելի:

Եվրոպայում նույնպիսի իրավիճակ է: Ամստերդամում, Ռոտերդամում եւ Անտվերպենում բենզինի պաշարները գրեթե 30 տոկոսով ավելի են վերջին 5 տարվա միջին ցուցաիշից (ինչպես ԱՄՆ-ում է): Ըստ որում՝ այդ ավելցուկն արագ չի սպառվում, քանի որ ամառային ավտոշրջանն արդեն ավարտվել է:

Չնայած ԱՄՆ-ում բենզինի պահանջարկը մեծ է, սակայն պաշարներն ավելի մեծ են:

Այդ ամենը հուշում է 2017 թվականին նավթի ցածր գների մասին, հայտնում է թերթը: Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) ակնկալում է, որ պաշարները բարձր կմնան նաեւ 2017 թվականի ընթացքում (հնարավոր նվազմամբ, բայց թե երբ՝ չի նշվում):

Նավթի գների անկումը կարող է սաստկացնել նաեւ Չինաստանում պահանջարկի անկումը, որը հուլիսին հասել է 10 ամիսների ամենացածր մակարդակին:

S&P Global Platts-ի կարծիքով, սակայն, սեպտեմբեր-հոկտեմբերին Չինաստանում պահանջարկը կմեծանա՝ բերքահավաքի եւ ձկնորսության սեզոնի շնորհիվ:

Այդուհանդերձ, Չինաստանում նավթի պահանջարկը կարող է նվազել, եթե այն գնի անհրաժեշտ ծավալներով նավթ:

Ընդհանուր առմամբ, ինչպես 2016 թվականի սկզբին, նավթի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը եւ նույնիսկ ծածկում է դրա աճը: