Դուբայում աճուրդի ժամանակ հնդիկ գործարարը 8 մլն եվրոյով ավտոմեքենայի հազվագյուտ համարանիշ է գնել, հայտնում է France-Presse-ը։
Դուբայում ապրող հնդիկ Բալվինդեր Սախանին խոստովանել է, որ ավտոմեքենաների հազմագյուտ համարանիշերի հավաքածու ունի։ Նոր ձեռքբերումը «Դուբայ 5» համարանիշն է,որի համար գործարարը 33 մլն դիրհամ է վճարել՝ 8 մլն եվրո։ Անշարժ գույքի ոլորտում աշխատող միջազգային ընկերության սեփականատերը խոստովանել է, որ պատրաստ էր աճուրդում համարանիշի համար մինչեւ 100 մլն դիրհամ վճարել։
Անցած տարի Դուբայում հնդիկը «9» թվով հազվագյուտ տեղական համարանիշ էր գնել, վճարելով 6 մլն եվրո։ «5» թվով նոր համարանիշը՝ հնդիկը կտեղադրի իր «Ռոլս Ռոյս» մակնիշի մեքենաներից մեկի վրա։
Էմիրության ճանապարհների ու տրանսպորտի հարցերով աշխատակազմը կանոնավոր աճուրդներ է կազմակերպում՝ հազվագյուտ համարանիշների վաճառքի նպատակով։ Այս անգամ հոկտեմբերի 8-ին աճուրդին մոտ 300 մարդ էր մասնակցել։ Աճուրդի էր դրվել 80 հազվագյուտ ավտոհամարանիշ։




























