Բուրյաթիայի Իվոլգինյան դացան բուդդայական վանքում արտասովոր երեւույթ է գրանցվել՝ այնտեղ պահպանվող Արեւելյան Սիբիրի բուդդայականների առաջնորդ, 1927 թվականին մահացած Խամբո լամա Իտիգելովի մարմնի տեղաշարժվել է: Newsru-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Պանդիտո Խամբո լամա Դամբա Այուշեեւը:

«Սենսացիա է, Խամբա լամա Իտիգելովն իր Պալատում տեղաշարժվում է: Այդ պահը գրանցվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 20.05.51-ին տեսահսկման խցիկի կադրում, եւ դա հսկողություն սահմանելուց ի վեր առաջին անգամ է պատահում»,- գրել է նա:

Առասպելի համաձայն՝ 1927 թվականի հունիսի 15-ին 12-րդ Պանդիտո Խամբո լամա Դաշա-Դորժո Իտիգելովը նստել է լոտոսի դիրքով եւ իր շուրջը հավաքել աշակերտներին: Նա նրանց վերջին հրահանգներն է տվել. «Դուք կայցելեք եւ իմ մարմինը կտեսնեք 75 տարի հետո»: Այնուհետեւ նրանց խնդրել է իր համար հատուկ մահացածներին նվիրված աղոթք-բարեմաղթանք կարդալ: Աշակերտները չեն համարձակվել այն ասել ողջ ուսուցչի ներկայությամբ: Այդպես՝ գտնվելով մեդիտացիայի վիճակում, Դաշա-Դորժո Իտիգելովը, բուդդայական ուսմունքի համաձայն, անցել է նիրվանա։ Նա հուղարկավորվել է Խուխե-Զուրխեն տեղավայրում՝ մայրու փայտից դագաղում նույն դիրքով (լոտոսի դիրքով), որում գտնվել է կյանքից հեռանալիս: