Բելառուսն ու Ռուսաստանը կարգավորել են էներգակիրների մատակարարումների ոլորտում խնդրահարույց հարցը: ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկուցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Երեկ ես ծանոթացա Ռուսաստանի Դաշնության հետ նավթագազային հարցերի շուրջ կառավարության զեկույցին: Որքան հասկանում եմ՝ հերթական տարաձայնություններն ավարտվել են եւ հաջողվել է անցնել համապատասխան փաստաթղթի ստորագրմանը: Խնդրահարույց հարցերը, համենայն դեպս՝ երեկվա դրությամբ, համաձայնեցվել են»,- ասել է Լուկաշենկոն:




























