2016 թվականի վերջին նավթի գինը կհասնի մեկ բարելը 60 դոլարի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստամբուլում հայտարարել է թագավորության էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալիդ ալ-Ֆալիհը:
«Հոկտեմբերին կամ մինչեւ այս տարեվերջ, բայց գինը կհասնի մեկ բարելը 60 դոլարի»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալների կայունացմանն ուղղված բանակցություններում Ռուսաստանի կառուցողական դերակատարման հույս ունի: Միջոցների քննարկմանը կմասնակցեն նաեւ Ադրբեջանն ու Բրազիլիան:




























