Audi ընկերությունը ներկայացրել է RS 3 մոդելի նոր մոդիֆիկացիան՝ թափքով սեդան: RS 3-ն անմիջապես 400 ձիաուժ հզոր շարժիչ է ստացել, որն այժմ տեղադրվում է հեչբեքի վրա: Այս մասին հայտնում է Аutolandija պորտալը:

Սեդանի 400 ձիաուժ հզոր շարժիչը կարող է 4,2 վայրկյանում մինչեւ 100 կմ արագություն հավաքել, իսկ առավելագույն արագությունն է 250 կմ/ժամ: Արագության սահմանափակիչը գնորդի ցանկությամբ կարող է հանվել, որի դեպքում արդեն շարժիչը կբացի 280 կմ/ժամ արագություն: Շարժիչի հետ տեղադրված է 7 դիապազոնով «ռոբոտ»:

Նոր սեդանը, ինչպես իր նախորդ հեչբեքը, հագեցած է ֆիրմային լիաքարշակային Quattro համակարգով: Ի տարբերություն բազային մոդելի՝ մոդիֆիկացված A3 քլիրենսը 25 մմ-ով ավելի փոքր է: Որպես ընտրանք, բնականաբար լրավճարի պայմանով, մոդելի մեջ կարող են տեղադրվել կարբոնակերամիկական արգելակներ: Բազային լրակազմը ներառում է նաեւ 19-դյույմանի սկավառակներ: